ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կայունացման իր պլանների մասին»,- ասել է Պուտինի խոսնակը` հավելելով, որ քննարկվել են նաև երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ մի քանի հարցեր: