«Ալեքսիս» բեռնատար նավը, որը Ուկրաինայից Եգիպտոս էր ուղեւորվում, ծանծաղուտի մեջ է հայտնվել Բոսֆորի նեղուցում: Թուրքիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ երկու ուղղություններով նավերի երթեւեկությունը դադարեցվել է։

«229 մետրանոց նավը խրվել է Հայդարփաշայի մոտ շարժիչի խափանման պատճառով։ Առափնյա պահպանության քարշակները անմիջապես ուղարկվել են նավ։ Երկու ուղղություններով էլ նավերի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է»,- ասված է հաղորդագրության մեջ։