Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Դորտմունդում փարիզյան թիմը պարտվել էր 0:1 հաշվով։

«Խաղացողները կենտրոնացած են։ Ավելորդ ինքնավստահությունը վատ է։ Սա Չեմպիոնների լիգան է, կիսաեզրափակիչ եւ չի կարելի շատ ինքնավստահ լինել։

Պետք չէ մոռանալ, որ «Բորուսիան» ունի շատ երիտասարդ թիմ, ամենաերիտասարդը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

 

Վաղը մենք կներկայացնենք Փարիզը, Ֆրանսիան եւ մեր բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

ՊՍԺ - «Բորուսիա» պատասխան հանդիպումը Փարիզում տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։