Միացյալ երիտասարդական լիգան վերջերս բացահայտել է «Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն» կազմակերպությունը, որը, գրանցվելով որպես հասարակական կազմակերպություն, հավաքներ է կազմակերպում ու կրոնական քարոզներ է անում:

«Մարդկանց շփոթության մեջ գցելու համար, ստեղծվելով և գործունեություն ծավաելելով Հայ Առաքելական եկեղեցու անվան տակ մարդկանց են հավաքագրում, այնինչ Հայ առաքելական ասում է, որ նրանք ընդհանրապես կապ չունեն մեր եկեղեցու հետ»,- նշեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե հայ եկեղեցու կառույց լինեին, ոչ թե հավաքներ կանեին տներում ու մշակույթի պալատներում, այլ հենց եկեղեցում:

Դ. Պողոսյանը անձամբ եղել է քարոզներին ու նկատել նաև, որ քարոզողները կին են եղել ու հավաքներին տարբեր տարիքի երեխաներ են բերել, այնինչ, անթույլատրելի է կրոնական քարոզներ անցկացնել անչափահաս երեխաների ներկայուցյամբ: Այս նոր աղանդը իր հավաքատեղիները ունի Հայաստանի տարբեր շրջաններում, իսկ երևանյան կառույցը գտնվում է հենց Հայ Առաքելական եկեղեցու Շողակաթ հեռուստաընկերության հետնամասում: