Տեղի ունեցած դաժան մարտերի արդյունքում զոհվել է 8 ադրբեջանցի զինծառայող, փոխանցում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը:

Համաձայն տարածած տեղեկատվության հայկական ԶՈւ-րը կատարել են հետախուզա-դիվերսիոն գործողություններ երկու ուղղությամբ՝ Աղդամի և Թարթարի: Տեղի են ունեցել դաժան մարտեր, փորձը կանխվել է և Ադրբեջանի ԶՈւ-րի կրել են 8 հոգու կորուստ:

ՊՆ տարածած տեղեկատվության մեջ նշվում է նաև 1977թվ. ծնված ենթասպա Իսա Ալմազովի զոհվելու մասին, որը զորակոչված է եղել Ղազախի շրջանից:

Հիշեցնենք, որ մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկատվություն երկու սպանված սպայի մասին:

Նշենք, որ հետևելով ադրբեջանական լրատվական աղբյուրներին կարող ենք փաստել, որ Ադրբեջանի ԶՈւ-րը մեկ օրվա ընթացքում կրել են 11 կորուստ: