Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այդ մասին  հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: