Այսօր Մալմյոյում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի երկրորդ փորձը։ Առաջին ալիքի Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջում մի քանի վայրկյան է հրապարակվել «Ժակո»-ի փորձից։ Կադրերում խումբը փայլում է անմիջականությամբ, եւ ինչպես «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշել էր՝ բեմում, կարծես, «կենդանի համերգի շունչ լիներ»։

 438059530_818205120358196_8479882941845228610_n.jpg (75 KB)

Ժակլին Բաղդասարյանին եւ Լուի Թոմասին միացել են նաեւ «Լադանիվա»-ի մյուս անդամները, որոնք բեմում հայտնվել են սպիտակ հանդերձանքով: Ժակլինը կրում է սպիտակ երկարաթեւ տոպ, որի ուսերը, պարանոցն ու թեւքերը զարդարված են կարմիր կտորով: Վերնազգեստը համադրված է շերտավոր մինի շրջազգեստով, որը լրացված է արծաթազարդ կարմիր գոտիով: Կերպարը հայկական են դարձրել խոշոր արծաթյա զարդերը, իսկ մազերը երգչուհին ոճավորել է թրենդահյին հյուսքերով:

438163311_818205037024871_8652454248091171106_n.jpg (71 KB)439907796_818205050358203_464600310976371129_n.jpg (87 KB)438681470_818205027024872_7157987088796202920_n.jpg (46 KB)«Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։ 439921867_818205100358198_6778264588488182134_n.jpg (53 KB)