Ողջ համացանցը ատում և խստորեն քննադատում էր ավստրալուհի հղի մոդել Լոնի Ջեյնին: Մարդիկ նրա սննդակարգը համարում էին անընդունելի հղի կնոջ և վտանագավոր՝ նրա ապագա փոքրիկի համար:

Բանը նրանում է, որ Լոնին արդեն երկար տարիներ է ինչ ապրում է բուսակերի կենսակերպով, և նույնիսկ հղիության ընթացքում չի օգտագործել կենդանական ծագման մթերքներ:

Հղիության 9 ամիսների ընթացքում նա «Ինստագրամ» սոցիալական կայքի իր էջում տեղադրած լուսանկարների միջոցով պատմում էր, որ իր կերակրացանկը կազմված է միմիայն բուսական ծագման մթերքներից:

Ի պատասխան դրա, հազարավոր մարդիկ սկսեցին անխնա քննադատել և վիրավորել վերջինիս՝ համարելով, որ նա իրավունք չունի այդպես վարվել իր ապագա փոքրիկի հետ:

Մեկնաբանություններից մեկում ասվում էր. «Մարդկային օրգանիզմը չի կարող գոյատևել միայն մրգերի հաշվին, դա մահացու վտանգ է իրենից ներկայացնում»:

Նմանատիպ սննդակարգի հետևելու պատճառն այն է, որ առողջական խնդիրներ ունենալու ժամանակ մոդելի բժիշկը նշանակել էր հատուկ սննդակարգ, որը հայտնի է ինչպես 80/10/10 : Դա նշանակում է, որ դրա 80% կազմում են մրգերը, 10% սպիտակուցները և 10% ճարպերը:

 

Այսօր Լոնին դաստիարակում է իր փոքրիկին, նրանք առողջ են ու երջանիկ: Ըստ էության, ողջ համացանցային քննադատությունը զուր էր և անտեղի: