Նոր Նորքի 4-րդ զանգվածում փետրվարի 9-ի լուսադեմին իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանն այս գիշեր՝ երեքն անց մահացել է: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին «Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն»-ից :

Հիշեցնենք, որ Փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ):