Երկուշաբթի ամերիկացի զինվորականները հութիների դրոն են խոցել, որն ուղղված էր ամերիկյան USS Philippine Sea եւ USS Laboon ռազմական նավերի դեմ, տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«CENTCOM-ի ուժերը հաջողությամբ գրոհել են մեկ անօդաչու թռչող սարք, որն արձակել էին հութիները Կարմիր ծովում USS Philippine Sea եւ USS Laboon ռազմական նավերի դեմ»,- նշվել է հրամանատարության X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։

CENTCOM-ում նշել են, որ հութիները երեք հականավային բալիստիկ հրթիռ եւ երեք անօդաչու են արձակել Կարմիր ծովում Հունաստանին պատկանող Cyclades նավի դեմ, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո։


Նշվել է, որ ոչ առեւտրանավը, ոչ կոալիցիայի եւ ԱՄՆ նավերը չեն վնասվել։ Անձնակազմի անդամները չեն տուժել։