Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենի վրա կոկորդիլոս է հարձակվել. այդ մասին փոխանցում է Bild-ը:

Հունվարի 16-ին` հերթական մարզումների ժամանակ, գնդակներից մեկը ընկել է հատակին` լողավազանի հարևանությամբ: Այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը ցանկացել է վերցնել գնդակը, կոկորդիլոսը կարողացել է կծել նրա ձեռքը: Վնասվածքը լուրջ չի եղել, նրան հատուկ վիրակապ են տեղադրել, իսկ ներկայումս ֆուտբոլիստը մարզվում է առանց սահմանափակումների: