Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմը թուրք հայտնի երաժշտագետ Նաիմ Դիլմեները դասել է տարվա լավագույն ալբոմների շարքում։

Նաիմ Դիլմեները Twitter-ի իր էջում հրապարակել է 2014-ին Թուրքիայի լավագույն եւ վատագույն երգերն ու երաժշտական ալբոմների իր տարբերակները։

 Ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» կատարման տեսահոլովակը եթեր է գնացել թուրքական CNNturk հեռուստաընկներության եթերով:

Նաիմ Դիլմեները 2014-ի Թուրքիայի լավագույն երաժշտական ալբոմների մեջ 3-րդ տեղը հատկացրել է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուի «Սեր» ալբոմին։