ՀՀ տարածքում 2014թ.-ին 2013թ.-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է.

«2014 թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2608 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 254 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 3710 քաղաքացի:

2013 թ. նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 2326 պատահար, որոնց հետևանքով զոհվել էր 276, մարմնական վնասվածք ստացել՝ 3325 քաղաքացի»: