Հատուկ նշանակության զորքեր, ՀՆԶ կամ հատուկջոկատայիններ (անգլ.՝ Special forces), ոչ ավանդական, բարձր դժվարություն և ռիսկ ունեցող միսիաների կատարման համար հատուկ ծրագրով և միջինից ավելի բարձր մակարդակով պատրաստված հատուկ ստորաբաժանումներ են, որոնք կատարում են հատուկ առաջադրանքներ` ինչպիսիք են հետախուզա-դիվերսիոն գործողությունները: