Այսօր՝ օգոստոսի 7-ին, Մարտակերտի վարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի հրամանատարներ, կրկին մեծ թվով ազատամարտիկներ, ինչպես նաև երիտասարդներ, ՀԿ առաջնորդներ և անդամներ՝ դիրքեր գնալու նպատակով: 

Ինչպես հաղորդում է Մարտակերտի Ջրաբերդ պաշտոնաթերթը՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ նրանք, բաժանվելով խմբերի, գնացին առաջնագիծ: Հարկ է նշել, որ դիրքերի առաջին այցելության ժամանակ հրամանատարը ԱԱՄ Մարտակերտի տարածքային կազմակերպության նախագահ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Գրիգորի Միրզոյանն էր, իսկ այսօր՝ երկրորդ հերթափոխի հրամանատարը N զորամասի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Իլյիչ Բաղրյանն է:

Շրջվարչակազմի ղեկավարը խմբերի հետ շարունակում է լինել դիրքերում, և որպես գեներալի՝ իր փորձը փոխանցում դիրքապահներին:

Ազատամարտիկների խոսքերով՝ մեր զինվորները շատ հզոր են և ամուր են կանգնած սահմանում: Ապրեք տղաներ, մենք հավատում ենք ձեր բազկի ուժին: