ՊԲ զինծառայողը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:

Հիշեցնենք, որ անցած գիշեր եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր է ձեռնարկել:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների եւ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է:

Դիվերսիոն խմբերի անդամները, կրելով կորուստներ, թողնելով մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական ու կապի միջոցներ, զենք եւ զինամթերք, դիմել են փախուստի: