ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ԵԽԽՎ-ի ելույթը:
«Հարգելի գործընկերներ, շատ կարեւոր է, որ վերջին շրջանում մեր Վեհաժողովը սկսել է առավել հաճախակի անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների, գերիների խնդիրներին։ Մենք իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր Խաչը եւ մենք անելիք չունենք։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետեւ մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է։
Մասնավորապես գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում ես բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր Խաչի իրապես կարեւոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ՝ միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում, որովհետեւ Կարմիր Խաչը, օրինակ, կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Երկու շաբաթ առաջ Կարմիր Խաչի ջանքերով Ադրբեջանից Հայաստան վերադարձվեց 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով մոլորվելով տեղանքում՝ գերի էր ընկել Ադրբեջան։
Ես անկարող եմ անգամ նկարագրել, թե ֆիզիկական եւ հոգեբանական ինչպիսի կտտանքների են Ադրբեջանում ենթարկել հայ ծերունուն։ Նա հայրենիք է վերադարձվել հրազենային վնասվածքով, բազմաթիվ կոտրվածքներով, առ այս պահը գրեթե որեւէ մեկին չի ճանաչում եւ բժիշկները այժմ պայքարում են Մամիկոն Խոջոյանի կյանքի համար։ Այդ ի՞նչ պիտի աներ 77-ամյա ծերունին, որ նրան այդպես խոշտանգեին։ Ադրբեջանում ռազմական գերության մեջ է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ինչպես նաեւ քաղաքացիական այլ անձինք եւս, եւ նրանց բոլորին օր առաջ պետք է փրկել, ու մեր Վեհաժողովը ուղղակի պարտավոր է զբաղվել այս հարցով։
Ի վերջո, Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է եւ մենք ունենք բոլոր լծակները՝ այդ երկրից պահանջելու հարգել իր իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներն ու առաջին հերթին Ժնեւյան կոնվենցիան։ Եկեք չմոռանանք, թե ինչպիսի անմարդկային դաժանությամբ ադրբեջանցիները խոշտանգեցին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին ու երիտասարդի դիակը հանձնեցին նրա ծնողներին։ Ե Ես ուզում եմ հիմա մեկ կոնկրետ առաջարկով հանդես գալ՝ եկեք ընդլայնենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը, որպեսզի նա անմիջական իրավասություն ունենա Կարմիր Խաչի հետ համատեղ զբաղվելու ռազմագերիների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդիրներով։
Կրկնում եմ, պետք չէ ասել, թե դա բացառապես Կարմիր խաչի գործն է։ Ո՛չ, դա այդպես չէ։ Դա նաեւ մեր գործն է եւ մենք իրավունք ունենք, որպես ԵԽԽՎ օրենսդիրներ, զբաղվելու ԵԽ տարածքում անհայտ կորածների, գերիների խնդիրներով։ Ես առաջարկում եմ նաեւ Կարմիր Խաչի հետ համատեղ կազմակերպել մեկ համատեղ նիստ՝ քննարկելու ԵԽ անդամ երկրներում այսօր տիրող իրավիճակն այդ հարցում։
Եկեք մի պահ մեզանից յուրաքանչյուրն իրեն պատկերացնի Հակոբ Ինջիղուլյանի մոր տեղում, ով ամեն վայրկյան լուր է սպասում իր որդուց եւ մեկ րոպե անգամ չի դադարում տագնապել։ Պետք չէ մտածել, թե դա մեզ չի վերաբերում եւ մեր գործն ընդամենը այդ թեմայով զեկույցներ պատրաստելն ու Կարմիր Խաչի ջանքերը ողջունելն է։ Դա ազնիվ մոտեցում չի լինի։ Մենք չպետք է աշխատանքի եւ պատասխանատվության մեր բեռը մեզանից օտարենք»:
Այս թեմայով
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը
Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում է հայերին․ Ֆրանսիայի ՆԳ նախարար
Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
Եթե ադրբեջանցիների երևալու խնդիր է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել. Փաշինյանը՝ Կիրանցի դպրոցի մասին
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»
Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի
Կիրանցում իրավիճակը լարվել է․ կան բերման ենթարկվածներ
Կիրանցի հատվածում ունենք սահմանազատման ենթակա 11 կետ. առաջիկա օրերին կսկսենք սահմանազատումը. Փաշինյան
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Մայիսի 2-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում. Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել
Ինչպե՞ս են հաքերներն օգտագործում հանրային Wi-Fi կետերը այլոց տվյալներին հասանելիություն ստանալու համար և ինչպե՞ս պաշտպանվել նրանցից
Ողջունում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. Բուրիչ
Փաշիկ Ալավերդյան․ Մինչեւ այսօր մեկ լումա չենք ստացել վիտամինների համար
«Ցելսիուս» ընկերության փակ միջոցառումը՝ ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի խաղերին ընդառաջ (տեսանյութ)
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը
ԱՄՆ-ն խոցել է հութիների դրոնը. CENTCOM
Ադրբեջանն ուզում է, որ սահման չլինի, գործի ուժի իրավունքը. Դուք հիմա լեգիտիմացնում եք դա. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Չինաստանի ափային պահպանությունը ջրցաններ է կիրառել Ֆիլիպինների պարեկանավի դեմ
Իր ներկայացման ժամանակ ակցիա անողներին «շներ» և «սապլյակներ» անվանած Հովհաննես Դավթյանը՝ քննադատությունների կենտրոնում
Իսրայելի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն այցելել են Գազայի հատվածի հետ սահման
Վրաստանի նախագահն ու վարչապետը պաշտպանության ուժերի օրվա կապակցությամբ փոխադարձ մեղադրանքներ են փոխա...
Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր
Բլինքենը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել դիմակայել Իրանի «աճող սպառնալիքին»
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն սկսել է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքը երկրորդ ընթերցմամ...
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ադրբեջանն ընդամենը փորձում է հակադարձել Ֆրանսիային, որն ի պատիվ իրեն, պաշտպանում...
1
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողով...
2
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատում...
3
Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի
4
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքն...