Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ազատության հրապարակից մենարկել է «Անկախության համազգային երքը», որին մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, ուղղակի քաղաքացիներ, նախախորհրդարանի անդամնել և այլ մարդիկ:

Երթին մասնակցում էր նաև  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով լրագրողների հետ զրույցում   խոսեց անկախության ձեռքբերումների կորուստների մասին:

 «Ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է, Ղարաբաղի պատերազմում հաղթանակը և վերջին շրջանում ևս մեկ կարևոր ձեռքբերում ունեցանք, չեմ ուզում ասել քաղաքացիական հասարակություն, այլ կարելի է ասել քաղաքացիական ինստիտուտի կայացում»։

Լրագրողների հարցին, թե  պատգամավորը վտանգ տեսնո՞ւմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից, նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, վտանգ սպառնում է, ընդհանրապես, վերջին տարիներին իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որն անկախությունը վտանգի տակ է դնում»։

Հիշեցնենք, որ մինչ այդ ակցիայի մասնակիցներին էր մոտեցել փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և տեղեկացրել, որ ակցիան չարտոնված է: