Հայաստանի որոշումը միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային Միությանը խախտել է ԵՄ-ի` Կովկասյան այս հանրապետության հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու պլանները: Այս մասին գրում է BBC գործակալությունը:
Եվրամիությունը պլանավորել է նոյեմբերին կնքել համագործակցության պայմանագիր նախկին խորհրդային հանրապետություններին, սակայն դժվար թե Հայաստանը նրանց թվում լինի: Այդպիսի որոշումները քննարկվում են որպես ԵՄ մտնելու կարևոր քայլեր:
Հայաստանի` Մաքսային միության միանալու հայտարարությունը ամրապնդել է Արևմուտքի անհանգստությունը այն առընչությամբ, որ Ռուսաստանը ուժեղացնում է հսկողությունը նախկին խորհրդային պետությունների վրա: Հայաստանը պատրաստվում էր նոյեմբերին ԵՄ-ի հետ կնքել ասոցացման պայմանագիր երկու տարուց ավել տևած բանակցություններից հետո: ԵՄ ընդարձակման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ «հաշվի է առնում Մաքսային միություն միանալու Հայաստանի մտադրությունը: Մենք անհանմբերությամբ սպասում ենք հնարավորության ավելի լավ հասկանալու ինչպես են Հայաստանի մտադրությունները և ինչպես է նա մտադրված համատեղել Մաքսային միության և ասոցացման պայմանագրի և ազատ առևտրի գոտու շրջանակներում վերցված պատասխանատվությունները»:
Սակայն արտաքին քաղաքականության փորձագետ Եվրոխորհրդարանի պատգամավոր Չարլս Թաննոկը պատմել է BBC գործակալությանը, որ Հայաստանը չի կարող աշխատել երկու սակագնային կանոնների տարբեր կոմպլեկտներում առկա պայմաններում:
«Եթե միանալ Մաքսային միությանը, ապա անհնար է միաժամանակ ունենալ ազատ առևտրի համաձայնագիր այլ իրավասության հետ»,- նշել է նա: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը դուրս է գալիս առևտուրը հեշտացնելու շրջանակներից: Նրանում նաև առկա են ժողովրդավարության սկզբունքների հսկողության և համակարգային բարեփոխումներ կատարելու պարտավորություններ, որոնք կարևոր չեն Ռուսաստանի գլխավորությամբ Մաքսային Միության համար: Մի քանի տարի է, ինչ ԵՄ հետխորհրդային պետությունների իրականացնում է Արևելյան համագործակցության քաղաքականություն:
Մոլդովան և Ուկրաինան մոտ են ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերին Վիլնյուսում: Սակայն երկու պետությունն էլ գտնվում են Ռուսաստանի կողմից ճնշման տակ, որը ցանկանում է նրանց պահել իր ազդեցության գոտում, իսկ ռուսական գազից նրանց կախվածությունը վերջիններիս դարձնում է խոցելի: Երեքշաբթի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը զգուշացրել էր մոլդովացիներին«Էներգիամատակարարումը կարևոր է ձմռան նախօրեին, հուսով եմ դուք չեք սառչի»: Դրանից հետո Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հայտարարել էր, որ իր երկիրը ընթանում է ԵՄ-ի հետ ինտեգրման ուղով և «չի կարող ապրել սպառնալիքների և ճնշման տակ»:
Որոշ փորձագետներ ուղիղ կապ են տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Մաքսյաին միության հետ կապված պլանների միջև: Թաննոկը ենթադրում է, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին ամենից շատն է ազդել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վրա:
Հայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը BBC-ն տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Սարգսյանի հայտարարությունը «ռազմավարական սխալ է», սակայն ավելացրել է, որ «նա դեռևս ոչինչ չի արել, նա ժամանակ ունի իր այդ լուրջ սխալը ուղղելու համար» մինչև Լիտվիայում նոյեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Մաքսային միություն մտնելը կարող է ավելացնել Հայաստանի մեկուսացումը և այն վերածել ոչ մեծ Ռուսաստանին ենթակա կայազորային պետության: