Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական անգամ Արևմտյան Հայաստանում էի... Երկու օր երկար դեգերումներից, վերջապես հաջողվեց քուրդ ծանոթի հետ հասնել մի վայր, որի մասին լսել էի Վանա լճի մոտ գտնվող ռեստորանում: Առավոտ շուտ ճանապարհ ընկանք, որպեսզի մինչև մութ տալը հասնենք, քանի որ ճանապարհները բարեկարգ չէին և խիստ լեռնային էին: Գյուղը, որը հետո պարզեցի, որ այդքան էլ գյուղ չէր, այլ պարզապես անասնապահությամբ զբաղվողների համար բնակատեղի էր, գտնվում էր Վան նահանգի ամենահարավում, համարյա Շըրնակ նահանգին սահմանակից, Մանսուր գետի (հայկական անվանումը ցավոք չգիտեմ) ձախ ափին, հենց ձորի բերանին: Գյուղի անունը Անդիչեն է... Երեկոյան կողմ շատ մեծ դժվարությամբ հասանք գյուղ, որն ըստ իմ լսած տեղեկությունների հայկական է եղել և պահպանվել էին հայերի տների ավերակները: Քանի որ մենք ոչ մեկի չէինք զգուշացրել այդ կողմերից, որ գնալու էինք ու մութն էլ ընկել էր, որոշեցինք մի տան դուռ թակենք, ներս թողեցին՝ թողեցին, չէ՝ չէ, մեքենայի մեջ կգիշերեինք: Դե մի քանի տուն էր, այն էլ իրարից բավականին հեռու: Մեծ դժվարությամբ կարողացանք համոզել առաջին տան դուռը թակած տանտիրոջը, որ գոնե մի թեյ հյուրասիրի: Դե սարերի մեջ գյուղ, անծանոթ մարդիկ... Մի խոսքով, մի բաժակ թեյը դարձավ երկուս, երկու բաժակը դարձավ ընթրիքի սեղան ու գիշերեցինք իրենց տանը: Գիտեմ, որ գիշերվա զրույցներն անկեղծ են լինում ու ես անընդհատ ժամանակ էի ձգում, որպեսզի տան տղամարդը մենակ մնար, տղաները ավելորդ ականջ չլինեին ու իմ հարցերը տայի գյուղի մասին: Եվ ահա... Պարզվեց, որ իսկապես գյուղը հայկական է եղել, վերջին հայն այստեղից հեռացել է 1917թ., սակայն նա եղել է կրոնափոխ հայ: Այսքան բան միայն կարողացա իմանալ ու էլ ոչինչ: Պետք է քնենք, քանի որ մի քանի ժամից, մարդիկ իրենց անանսունները հանդ են տանելու...
Առավոտյան զարթնեցի քրտնքի մեջ կորած, ահավոր ջերմում եմ, ոչ դեղ կա, ոչ դարման, ոչ էլ կարողանում եմ պարկածս տեղից վեր կենալ: Ուղեկից ծանոթ քուրդն ասեց, որ ինքը կգնա տեսնեի ինչ կարող է գտնել, մի դեղ գտնի, գոնե ջերմս իջնի: Տանը մնացինք տան պապին, տատին, երեք-չորս երեխան մինչև 8-9 տարեկան ու ես: Դե գոնե այդքանն էին երևում տեսադաշտում: Տատին, ում ադե Զարե էին ասում, 86 տարեկան էր, եկավ նստեց կողքս՝ ձեռքերը փեշի տակ դրած, գլուխը կախ ու ինչ որ բան էր մրմնջում: Ոչինչ չէի հասկանում... Հետո գլուխը թեքեց իմ կողմ.
- Իսկապե՞ս հայ ես, - մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա:
- Այո, հայ եմ, - պատասխանեցի ես,- Հայաստանի հայ եմ:
- Բա սա ի՞նչ է, - մի տեսակ հանդիմանական տոնով հարցրեց նա:
Ճիշտն ասած ոչինչ չհասկացա, ինձ թվաց , թե թուրքերեն, քրդերն խառնելու պատճառով ճիշտ չընկալեցի և խնդրեցի կրկնել ասածը:
- Ասում ես, որ Հայաստանից ես, ու նկատի ունես Դաղից այն կողմը (Արարատին դաղ (սար)) են ասում ու դա որպես հատուկ անուն է ընկալվում բնակչության կողմից), բա սա՞ ինչ է...
Այ այդ ժամանակ ընկալեցի ասածն ու սառեցի: Միթե՞ նա հերթական հայն է...
- Քրիստոնյա՞ ես,- մի տեսակ արդեն նեղացած տոնայնությամբ հարցեր ադե Զարեն:
- Այո՛ , քրիստոնյա եմ,- մի կերպ պատասխանեցի ես: Մի կողմից ջերմությունս էր, մի կողմից այդ շոկային վիճակն էր, որն ինձ լրիվ կտրել էր իրականությունից: Նա տեղից վեր կացավ, գնաց սենյակի անկյունի հայելիներով պահարանից մի բան հանեց, որը փաթաթված էր բազմաթիվ կտորներով, եկավ նստեց կրկին կողքս ու սկսեց դանդաղ ու զգուշավորությամբ կտորներից ազատել իրը ...
Աչքերս չռվեցին, եթե կողքից որևէ մեկն ինձ նայեր, հավանաբար կմտածեր, որ ջերմությունից եմ դողում, բայց չէ, դա բոլորովին այլ դող էր, դա սրտիս թրթիռն էր, որն անցել էր մարմնիս... Նրա ձեռքին «Նարեկ» էր... Ու նա սկսեց «Նարեկ» կարդալ , այնպեսի առոգանությամբ, այնպիսի սահուն, որ ինձ թվաց թե ես ոչ թե քրդի տանն եմ, այլ հավատացյալ Հայի...
Հետո արդեն պարզեցի, որ նա Հայուհի է, որ նրա հորն մորը, ինչպես նաև մեկ քրոջը իրենց ընտանիքի ընկեր քուրդ պարտքատերը կարողացել է թաքցնել հենց գյուղի տակի ձորակում, որտեղով հոսում է Մանսուրի վտակներից մեկը: Հետո արդեն, քուրդը իրենց տարել է իր տուն, հարևաններին ներկայացրել որպես իր ազգակիցներ, որոնց ունեցվածքը հրի են տվել՝ շփոթելով հայերի հետ: 1917թ.-ին նրա ծնողները քրոջ հետ ցանկություն է հայտնում վերադառնալ հայրեի գյուղ, որին հիմա անվանում են Անդիչեն, իսկ հայկական անվանումը եղել է Հանդաշեն: Երբ գալիս են գյուղ, տեսնում են ավերակ տներ, ու ոչ մի մարդկություն: Մայրը թաքստոցից հանում է իր ոսկեղենը, որոնց հետ նաև այն «Նարեկ»-ը որը գտնվում էր ադե Զարեյի ձեռքում ու հեռանում են գյուղից... Չկարողանալով Սիրիա հասնել, նրանք կրկին հետ են վերադառնում գյուղ և կողքի գյուղում ապրող իրենց քուրդ ընկերոջ հետ հիմնվում այս գյուղում: Արտաքուստ կրոնափոխ լինում, որպեսզի խուսափեն հալածանքներից և այդպիսով հենց իրենց նախկին տան տեղը նոր տուն կառուցում և ապրում...
Իսկ «Նարեկ» կարդալուց, թե այս ամենը լսելուց հետ ջերմությունս իջավ չեմ կարող ասել, բայց իսկապես ամբողջությամբ լավացա ու ձեռնունայն վերադարձած քուրդ ուղեկցիս հետ գնացինք Հանդաշենի մնացած հատվածները, հանդերն ու ձորը ուսումնասիրելու, չէ որ այն իմն էր»:
Էսպիսի՝ միաժամանակ իրական, նորարար ու խենթավուն միտք հենց Բագրատ սրբազանի գլխում պիտի ծագեր՝ ԷՔՍՏՐԻՄ ԿԱՖԵ
Իսրայելական զորքերն ավիահարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ռազմական համալիրներին
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել
Զինված ավազակների խմբավորումը համարձակ կողոպուտ է իրականացրել Փարիզի հայտնի ոսկերչական խանութում
Ալիեւը «Նոլդու Փաշինյան» երգը մեքենայի մեջ դրած՝ պտտվում է Արցախով. մի բառ ասե՜ք, տղամարդ չե՞ք․ Բագրատ Սրբազան
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Ռաֆահում «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկի մահվան մասին
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին
Լեհաստանն իր արեւելյան սահմանի պահպանության համար կծախսի մոտ 2,55 մլրդ դոլար
Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով
Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր եւ վիրավոր. մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Ի՞նչ է իրենից ներկանացնում Թայվանի հիմնահարցը
Իսրայելի հարվածից Լիբանանի հարավում 3 մարդ է զոհվել. ՀԱՄԱՍ-ի անդամ է սպանվել Լիբանանի հետ Սիրիայի սահմանի մոտ
Օրվա հանդիպումների անոնս
Երաշխիք, որ չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ. «Փաստ»
Ամերիկյան ընկերությունը թռչող մոտոցիկլետը մարտական դրոնի է վերածել
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
Գիտնականները ներկայացրել են հաստոցների արտադրողականության բարձրացման նորարարական մոտեցում
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
«Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Զինված ավազակների խմբավորումը համարձակ կողոպուտ է իրականացրել Փարիզի հայտնի ոսկերչական խանութում
Լեհաստանն իր արեւելյան սահմանի պահպանության համար կծախսի մոտ 2,55 մլրդ դոլար
Ի՞նչ է իրենից ներկանացնում Թայվանի հիմնահարցը
Եվրամիությունը դրվատել է Հայաստանին ու Ադրբեջանին
Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պատմական հնարավորություն է տրված. Գերմանիայի ԱԳՆ
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Երաշխիք, որ չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ. «Փաստ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ...