Սիրած աղջկա նամակը իր զինվոր ընկերոջը
Դու անվախ զինվորի կերպար ես, որ կյանքդ երկու տարի ժամկետով կանգնեցրել ես, որ հետո մեծ քայլերով առաջ անցնես այն բոլորից, ովքեր վախեցել են պարտք կատարելուց ու հիմա առաջ են գնում քո ու քո նման քաջերի շնորհիվ:
Ես հպարտ եմ,որ հայ եմ ու հպարտ եմ,որ հայ զինվորի ժպիտի առիթ կարող եմ լինել:
Մենք զինվորն ենք, դու՝ հայրենիքիս,ես էլ քո:
Բարի ու խաղաղ գիշեր բոլոր զինծառայողներին և անփորձանք ծառայություն: