Գիշեր ու ցերեկ հսկում եք սահման
Բազմած լեռներին քաջ արծվի նման
Գիշեր ու ցերեկ հսկում եք սահման,
Ով դուք քաջարի հզոր մարտիկներ,
Զինվորներ եք դուք հպարտ ու արի,
Հայոց լեռների հոգին եք բարի,
Լինի հորդ անձրև ու թե չար քամի,
Մեր տուն չի մտնի ոչ մի թշնամի:
Լուսանկարը՝ Աղվան Ասոյանի