Թող բոլոր օրերը խաղաղ բացվեն հայոց հողում

Դիրքում այս փոքրիկ մատուռը կառուցել եմ 18 օրվա ընթացքում: Այն նվիրված է ապրիլյան պատերազմում հանուն հավատի և հայրենիքի զոհված քաջարի հայորդիների հիշատակին: Ես և ինձ օգնած իմ ընկերները` Վրեժ Դավեյանը, Արման Չերքեզյանը մատուռը կառուցել ենք Աստծո հետ հաղորդակցվելու, նաև զոհված տղաների հոգիների խաղաղության համար աղոթելու նպատակով: Թող բոլոր օրերը խաղաղ բացվեն հայոց հողում:
Արթուր Հակոբյան, դիրքապահ, ՊԲ հարավային ուղղություն
Լուսանկարը՝ hayzinvor.am