Հպարտ եմ քո պանծալի ու լուսավոր ներկայով, իմ հա՛յ զինվոր
Մեր քաջ զինվոր թող բազուկդ միշտ հաղթական զարկի, ճակատդ միշտ բարձր, գլուխդ միշտ վեր` Հայոց սեգ սարերի պես: Թող հայեցի միտք ու ոգի բխի քո կերպարից: Սիրում ու հավատում եմ քեզ: Հպարտ եմ քո պանծալի ու լուսավոր ներկայով, իմ հայ զինվոր: