Տանկի մեխանիկ-վարորդ, «Արիության» մեդալակիր Արթուր Գրեյանն է

Զրահատանկային զորամասը համալրվել է տեխնիկական նոր միջոցներով, նաեւ` տանկերով: Հավաքակայանում եմ` սեփական աչքով տեսնելու նորամուծությունները: Մեկը թեւքերը քշտած տանկի ամենօրյա տեխնիկական սպասարկումն է իրականացնում: Երբ գլուխը վեր է հանում, իսկույն ճանաչում եմ, մտաբերում եմ անուն-ազգանունը: Տանկի մեխանիկ-վարորդ, «Արիության» մեդալակիր Արթուր Գրեյանն է: Ապրիլին նա եւ ընկերները մեկ արկով շարքից հանել էին հակառակորդի Տ-90 տանկը: Արթուրը դեռ վեց ամիս էլ պետք է ծառայի, ասում է` պատերազմից հետո տեխնիկայի հանդեպ վերաբերմունքը փոխվել է. «Տանկը պետք է ամեն օր շնչավորի պես խնամես, որ մարտի դաշտում քեզ ենթարկվի: Ստուգում եմ մեր վաշտի տանկերի վառելիքը, յուղը, գիշերային լուսավորության սարքերը, մարտկոցները: Հովացման հեղուկ եմ լցրել շշերի մեջ, եթե գիշերը սառեց, ուրեմն ցուրտ է, տաքացուցիչը կգործարկեմ: Պետք է համոզված լինեմ, որ ամեն րոպե պատրաստ է մարտի, թե չէ՝ քունս չի տանի: Տեխնիկան այս պահին էլ համալրված է արկերով, զինամթերքով ու փամփուշտներով: Հակառակորդը մեզ անակնկալի չի բերի»,-վստահորեն ասում է Գրեյանը:Հավաքակայանից հեռանալիս տանկերի վրա նկատում եմ պատկերված սպիտակ խաչեր` որպես հաղթանակի ու հավատքի խորհրդանիշներ:

Աղբյուրը՝ Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆի

Կարդացեք նաև


Բարի ծառայություն հա՛յ զինվոր

23 / Օգոստոս / 2017 376

Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է

21 / Օգոստոս / 2017 409
Այսօր Քառօրյա պատերազմի մասնակից Արմեն ԳԱբրիելյանի ծննդյան տարեդարձն է:Ծնունդդ Շնորհավոր, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ:

Վաղուց կարոտել եմ ես քեզ իմ մայրիկ, խոստանում եմ ետ գալ փառքով ընտանիք

19 / Օգոստոս / 2017 349

Այս թեմայով


Բարի ծառայություն հա՛յ զինվոր

23 / Օգոստոս / 2017 376

Վաղուց կարոտել եմ ես քեզ իմ մայրիկ, խոստանում եմ ետ գալ փառքով ընտանիք

19 / Օգոստոս / 2017 349

Բարի վերադարձ քեզ`Հայ Զինվոր..

19 / Օգոստոս / 2017 115