Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը
Ես Գևորգ Վահանի Վիրաբյանս , ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
Անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:
01.02.2017