Զրահատանկային զորամասը համալրվել է տեխնիկական նոր միջոցներով, նաեւ` տանկերով: Հավաքակայանում եմ` սեփական աչքով տեսնելու նորամուծությունները: Մեկը թեւքերը քշտած տանկի ամենօրյա տեխնիկական սպասարկումն է իրականացնում: Երբ գլուխը վեր է հանում, իսկույն ճանաչում եմ, մտաբերում եմ անուն-ազգանունը: Տանկի մեխանիկ-վարորդ, «Արիության» մեդալակիր Արթուր Գրեյանն է: Ապրիլին նա եւ ընկերները մեկ արկով շարքից հանել էին հակառակորդի Տ-90 տանկը: Արթուրը դեռ վեց ամիս էլ պետք է ծառայի, ասում է` պատերազմից հե...