Նրանց անձնվեր աշխատանքի շնորհիվ հայրենասիրությունն ու խիզախությունը հաստատուն արժեքներ են դարձել մեր զորամասում: Չկա առավել պատասխանատու եւ հպարտ զգացողություն, քան այն, երբ զենքը կրծքիդ կանգնած ես շարքում եւ պատրաստվում ես երդվել հանուն հայրենի հողի պաշտպանության: Այն հողի, որը մեզ է հասել մեր ծնողների, մեր պապերի արյան գնով: Մենք մեր ավագ եղբայրների արժանի հետնորդներն ենք և պատրաստ ենք փառքով շարունակելու այն գործը, որը նրանք սկսել են, որի համար կռվել են: