Դժվար է, բայց ուզում եմ իմանաս, որ սպասելու եմ քեզ համբերությամբ ու կարոտով:
Լինում են պահեր, երբ ինձ էլ համակում է անզորությունն ու կարոտի թախիծը, բայց բավական է միայն հիշեմ, թե ինչ ոգևորությամբ ես հաճախ ասում՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Դու հանգիստ ծառայի՛ր, մտածի՛ր միայն հարվածիդ ուժգնության, զենքիդ ու խղճիդ մաքրության մասին, իսկ ես կսպասեմ: