Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում տեղադրվելու է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է հուշարձանի կանգնեցման առաջարկին: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը: 

Հուշարձանի կանգնեցումը ավարտելու են 2015 թվականի ապրիլի 24-ին ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված:

Գլենդելի քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Գարո Ղազարյանը նշել է, որ հուշահամալիրի կառուցման համար ընտրվել է Փասադենա քաղաքը, քանի որ այն Հարավային Կալիֆորնիայում առաջին քաղաքն է եղել, որ ընդունել է ցեղասպանությունից հետո արտագաղթած հայերին:

Հուշահամալիրը իրենից ներկայացնում է եռասյուն կոթող, որից կաթալու են ջրի կաթիլներ քարե ավազանի մեջ: Ամեն տարի կթափվի 1.5 մլն խորհրդանշական արցունք` ներկայացնելով ցեղասպանության ժամանակ զոհված հայերի թիվը: