Լիբանանահայ Վահե Պայրաքտարյանը յուրահատուկ ձևով է մեկնաբանելՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։

Նա սուզվել է միջերկրական ծովի հատակը ու «հիշում և պահանջում եմ» պաստառը ցուցադրել է արար աշխարհին։

Արևմտյան Հայաստանից են եկել նրա պապերը, նրանք երկար ժամանակ ինքնապաշտպանության են դիմել՝ պաշտպանելով նրանց բնակավայրերը, դրանից էլ եկել է նրանց կոչումը՝ պայրաքտարյան, որը նշանակում է դրոշակակիր։

Վահեն շատ է սիրում սուզվել ջրի հատակը։ Նա նաև մարզում է երիտասարդների ջրասուզման համար։