Մարտի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում խացախ խմելով  ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։

Փոխանցում  է Meydan TV կայքը։

Ադրբեջանի ՊՆ-ն այս միջադեպի մասին չի հայտնել, սակայն ինչպես դա արդեն բազմիցս եղել է այս տարվա ընթացքում, տեղեկությունը գաղտնի պահելու փորձերը ձախողվել են։