Մարտի 4-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տեղի ունեցած սարսափելի սպանության գործում, ըստ անհայտ աղբյուրի, մասնակցություն է ունեցել Մարտուն Կարապետյանը: Yerevannews.am-ը կապ հաստատեց անձամբ Մարտուն Կարապետյանի («Կյաժ Մարտուն») հետ, ով հերքեց տարածված լուրերը:

«Ես որևէ առնչություն չունեմ Նուբարաշենում տեղի ունեցած դեպքի հետ և չեմ հասկանում, թե ո՞վ է էդպիսի անհեթեթ ու սուտ տեղեկություն տարածել»,- ասաց Մարտուն Կարապետյանը («Կյաժ Մարտուն»):

Մարտուն Կարապետյանը հերքեց նաև մյուս տեղեկությունն այն մասին, որ ինքն իբրև հադիսանում է Մհեր Սեդրակյանի թիկնապահը:

YerevanNews.am-ը կապ հաստատեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ, որտեղից հայտնեցին, որ իրավասու չեն հարցին պատասխանելու: