Փարիզում ձերբակալել են Al Jazeera հեռուստաընկերության երեք լրագրողի, ովքեր անօդաչու սարք են արձակել քաղաքի ծայարամասում գտնվող այգիներից մեկում: Այս մասին փոխանցում է Газета.Ru-ն` Agence France-Presse-ին հղումով, որն էլ վկայակոչում է իր աղբյուրին:

«Առաջինը ղեկավարում էր անօդաչու սարքը, երկրորդը տեսանյութ էր նկարահանում, երրորդը հետևում էր», - տեղեկացրել է գործակալության աղբյուրը:

Դեռևս հայտնի չէ` արդյո՞ք ձերբակալվածները կապ ունեն վերջերս Փարիզի երկնքում հայտնված անօդաչուների հետ:

Հիշեցնենք, որ լույս փետրվարի 24-ին Փարիզում մի քանի անօդաչու սարք է նկատվել. դրանցից մեկը` ԱՄՆ դեսպանության շեքնի վերևում, մյուսը` Էյֆելյան աշտարակի: