«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար էր խոստացել այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կհաղորդեն և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը և ծեծը կատարողներին և կազմակերպիչներին: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը այժմ հրաժարվում է նաև այս խոստումից:

Այս կապակցությամբ մեր հարցին Ա. Խաչատրյանն ասաց, թե չի կարող ասել Գ. Ծառուկյանի խոստումը ուժի մե՞ջ է, թե՞ ոչ. «Խոստում տվողը ես չեմ եղել որ ասեմ»: Այս հարցին չկարողացավ պատասխանել նաև Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ասելով. «Այս պահին այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: