Թուրքական «Յըլդըզլար» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Ումիթ Յըլդըզը հայտարարել է, որ հայուհի Թամարային նվիրված ֆիլմում գլխավոր դերը վստահվելու է թուրք մոդել Թուղբա Օզային:

Ինչպես տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցներից մեկը «Թամարա» ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են ապրիլին՝ Վանում:

Կայքը տեղեկացնում է, թե ակնկալվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի թուրք-հայկական հարաբերությունների համար կարևոր համարվող հոկտեմբեր ամսին:

Ֆիլմի նկարահանմանն աջակցում է նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը:

Հայուհի Թամարայի դերակատարը նշել է, թե ուրախ է, որ դերն իրեն է վստահվել:

«Այս դերը խաղալ շատ էի ուզում: Շատ երջանիկ եմ: Ֆիլմի երաժշտությունը շատ եմ հավանել: Բացի այդ, շատ ուրախ եմ, որ նկարահանումները Վանում են տեղի ունենալու: Վանը տեսնել շատ էի ուզում»,- ասել է նա: