Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: