Հայաստանի ատոմային էլեկտրակայանը ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունից։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր: Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 11-ին: