Համացանցում հայտնվել են Հայաաստանում գտնվող երկու Ադրբեջանի քաղաքացի՝ Դիլհամ Ահմեդովի և Շահբազ Գուլիևի լուսանկարները: 

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս լուսանկարները արվել են ՀՀ-ում գերության ժամանակ և ուղարկվել են Ադրբեջանի քաղաքացիների ընտանիքներին, ԿԽՄԿ-ի միջոցով: 

Հիշեցնենք նաև, որ հուլիսին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որի արդյունքում էլ գերեվարվել էին Դիլհամ Ահմեդովը և Շահբազ Գուլիևը: