Մոնթե Մելքոնյանին սպանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

«Երբ ես Աշոտ Մանուչարյանին ասացի՝ եկեք միասին միություն ստեղծենք, ինքն էլ թե քո վրա բիծ կա, որովհետև դու վիրավորել ես Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ ես շարունակում եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կռվել է թուրքերի կողմից, ամեն ինչ անում էր՝ մեզ կանգնեցնելու համար, մեր հրամանատարներին սպանել է տվել, եթե չէր կարողանում մեզ կանգնեցնել: Հենց օրինակ՝ Մոնթե Մելքոնյանին սպանել է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա հրամանով է սպանվել Մոնթեն»,- ասաց նա:

Լրագրողների հարցին, թե գիտակցաբար եք նման հայտարարություն անում, Թալինի ջոկատի հրամանատարը պատասխանեց, որ մեծ պատասխանատվությամբ է այս խոսքերն ասում: