Ալիևի վարած քաղաքականությունը արտասահմանում քչերին է համոզում, սակայն դրա հետ մեկտեղ բովանդակազրկում է իր իսկ ժողովրդին: Ամերիյան «Huffington Post»-ի հոդվածը հենց Ալիևի քաղաքականության մասին է:

Հայաստանի հետ վերամիավորման մասին կենտրոնական իշխանություններին ուղղված Ղարաբաղի դիմումը, ըստ էության, անտեսվեց, իսկ դրան հաջորդեցին Բաքվի ու Սումգայիթի ջարդերը: Պատերազմը հաղթանակով ավարտվեց 1994 թվականին, սակայն ծանր գնով:

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը պետք է մի կողմ թողնի Հայաստանի դեմ թշնամական տրամադրությունը: Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը պետք է բովանդակալից մշակութային ու կրթական փոխառնություն սկսի: Ալիևն ու նրա մարդիկ պետք է վերջ տան Հայաստանի դեմ քարոզին. դրան արտասահմանում քչերն են հավատում, բայց այն բովանդակազրկում է հենց նրա ժողովրդին: ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է արագացնեն իրենց ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, քանի դեռ ուշ չէ: Հայաստանն ու Ադրբեջանը բավական տարածք ունեն, որպեսզի ապրեն ու զարգանան: Իսկ առանց մեկը մյուսի՝ այդ երկրներն ամբողջությամբ չեն իրականացնի իրենց ներուժը: 

Փաստը մնում է փաստ: Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանին չի վերադառնա՝ կամա, թե ակամա: Ժամանակն է խաղաղություն կառուցել: Հայերի, ադրբեջանցիների, վրացիների, թուրքերի համար ժամանակն է զարգացնել Կովկասը: Ցանկանան, թե՝ ոչ, այդ երկրները՝ հարավում գտնվող Իրանի հետ միասին, ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: Ալիևի ու Սարգսյանի համարձակությունը նրանց բանակցությունների սեղանի շուրջ կբերի՝ հակամարտությունը մեկընդմիշտ լուծելու անկեղծ ցանկությամբ»: