Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ից հայտարարել են, որ այդ երկրում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերի արգելափակումը:

«Այնտեղ իսկապես դիտարկվում է նշված սոցցանցերի արգելափակման հնարավորությունը: Դրանում ռիսկեր չեն տեսնում»,-այս մասին հայտնել է կառույցի ղեկավարի տեղակալը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Կսենզովն ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք արտասահմանյան ինտերնետ-ընկերությունների ղեկավարությունը շփման չի գնում ռուսաստանյան իշխանությունների հետ, ինչը հանդիսանում է «սոցիալական սպառնալիք», ուստի կառույցը պատրաստ է արգելափակել սոցցանցերը Ռուսաստանում: