Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Նիջադ Հասանովը, Վյուսալ Աբասովը, Սայիդ Մեհդիևը և Ռաուֆ Աբասովը ՎԱԶ-2107 ավտոմեքենայով վթարի են ենթարկվել Աղդամի շրջանում։ 

Դեպքի մասին հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը հղվելով ճանապարհային ոստիկանության վարչության վրա։ Ըստ աղբյուրի՝ 4 զինծառայողներն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեպքը չի մեկնաբանել: