Այսօր իր ելույթի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնյաների այն գործողություններին, որոնք արվել են 2008թ –ի մարտի մեկից առաջ և հետո: Մի քանի մանրամասներ առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև:

«Մարտի մեկից հետո Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորն իր թիկնազորով Երևանի «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծելով սպանեց Հայաստանի քաղաքացուն: Պատգամավորը քրեական պատասխանատվության չենթարկվեց և մինչև օրս գտնվում է ազատության մեջ: Սերժ Սարգսյանի եղբոր որդին էլ անարգել կրակում էր Երևանի փողոցներում և որևէ մեկն ի զորու չէր որևէ բան ձեռնարկել: Մարտի մեկից առաջ Ռոբերտ Քոչարյանը կարմիր բերետավորների միջոցով կենտրոնի բնակիչներին դուրս էր շպրտում իրենց բնակարաններից, որպեսզի իր ընտանիքն ու կլանը միլիոններ կուտակելուև հնարավորություն ունենալ: Մարտի մեկից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, այսպես կոչված արագաչափերի միջոցով քաղաքացիների գրպանից տարեկան գռփում է շուրջ իննը միլիարդ դրամ ի բարօրություն սեփական զավակների, որ նրանք կարողանան հյուսիսային պողոտայում 10 հազար դոլլարանոց ծաղկեփնջեր նվիրեն իրենց սիրեցյալներին»: