Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը: Հենակետերում պաշտպանության նախարարը ծանոթացավ դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցեց անձնակազմի հետ, տվեց համապատասխան հրահանգներ:

Նախարարն այցելել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալ: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էր ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանը ծանոթացավ հոսպիտալային իրավիճակին, հիվանդների բուժման և սնվելու կարգին, զրուցեց հոսպիտալում ստացիոնար բուժման ենթարկվող զինծառայողների հետ, բուժանձնակազմին տվեց համապատասխան ցուցումներ: Այցի ընթացում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև շենքի որոշ հատվածի վերանորոգման վերաբերյալ:

Աղբյուրը`

Արծրուն Հովհաննիսյան

Facebook.com