Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատողություն արեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Նշենք, որ պատգամավորին բնապահպանության նախարարը պատասխանում էր տեղից ժեստերի միջոցով, ինչին ի պատասխան Մարուքյանը նշեց.

«Հիմա խոսում եմ, դուք ձեռքերով նշաններ եք անում, շարունակում եք ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես չեմ հանդուրժելու, ձեզ հորդորում եմ այդ ոճով խորհրդարանում չարտահայտվել»:

Արդեն իր ամփոփիչ ելույթն Արամ Հարությունյանը սկսեց ձայնի ավելի հանգիստ տոնով:
«Ես որևիցե մեկին վիրավորելու համար չեմ փորձել ինչ-որ բան կատարել: Ես երեկ խոսում էի, դուք ժպտում էիք, դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ նկատի ունեցեք, որ սա մեր տունն է եղել, հետո նոր ձերը, ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել»,- նշեց բնապահպանության նախարարը: