Այսօր Օրինաց երկիր կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ծննդյան օրն է:
Հոբելյարն իր 45-ամյակն այսօր շատ ճոխ է նշելու:

YerevanNews.am-ի տեղեկություններով ՕԵԿ առանջնորդի ծննդյան միջոցառմանը հրավիրված են երկրի բարձրաստիճան պաշտոնյանները:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ միջոցառմանը կմասնակցեն վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, ինչպես նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և մի շարք այլ գործարարներ, պատգամավորներ, իշխանության կարկառուն ներկայացուցիչներ:

YerevanNews.am-ի տեղեկություններով ողջ իշխանական էլիտան այսօր «Vivaldi Hall» ռեստորանային համալիրում կնշի ՕԵԿ առաջնորդի 45-ամյակը:

Դժվար չէ կռահել, որ ԲՀԿ առաջնորդն ու կուսակցության առաջատար դեմքերը ներկա չեն լինելու այս միջոցառմանը, քանի որ վերջիններիս ՕԵԿ առաջնորդի կողմից հրավերք չի եղել: