Իրավիճակը Բաղրամյան 26-ում լարված է:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ակտիվիստներն անցել էին փողոցի մյուս կողմը, նստել էին գետնին, փակել էին ճանապարհը և խոչընդոտում էին երթևեկությանը:

Ոստիկանները ճանապարհը բացելու համար բերման ենթարկեցին մի քանի ակտիվստների, իսկ մյուսներին էլ պարտադրված հրում էին դեպի փողոցի մյուս կողմ: Սակայն ակտիվիստները դիմադրություն են ցույց տալիս և նրանց և ոստիկանների միջև բախումները շարունակվում է:

Բերման են ենթարկվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, Վիլեն Գաբրիելյանը, Դավիթ Սանասարյանը, Կարեն Հարությունյանը, Սուրեն Սահակյանը:

Բողոքի ակցիային մասնակցում է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

YerevanNews.am-ի տեսանյութը` քիչ ավելի ուշ: