Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուր քննադատել է Մաքսային միությունը և կասկածանք հայտնել նրա ապագայի նկատմամբ, ինչպես նաև մեղադրել է Ռուսաստանին իր երկրին խաբելու մեջ:

Այսպիսի հայտարարություններ Լուկաշենկոն կատարել է Մինսկում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է Ava.md-ն:

Լուկաշենկոն մասնավորապես նշել է, որ Մաքսային միությունը չի գործում, իսկ Ռուսաստանը չի կատարում իր խոստումները, որոնք տվել է միության ստեղծման պահին: Բացի դա նրա խոսքերով «հրաման կա չթողնել Բելոռուսին մուտք գործել ռուսական շուկա»:

Լուկաշնեկոն համոզված է, որ եթե մաքսային միությունը կայանա ամբողջ աշխարհում ընդունված դասական սկզբունքներով Բելոռուսի համար դա վատ չի լինի:«Մենք չենք վախենում,որ մեզ կուլ կտա Ռուսաստանը` ահռելի վիշապը, չենք վախենում, որ նա կգա մեր շուկա, սակայն Ռուսաստան էլ իր հերթին չպետք է խանգարի մեր շարժմանը դեպի Ղազախսատան և ռուսական շուկա»,- հայտարարել է նա:

Լուկաշենկոն նաև հիշեցրել է Ռուսաստանին «առևտրային պատերազմների» մասին և հայտարարել , որ այժմ ևս արգելվում է Բելոռուսից ապրանքի հոսքը ռուսական շուկա:

Նա նաև նշել է, որ դեռևս չգիտի, թե ինչպիսի ապագա է սպասում Մաքսային միությանը:«Ես չգիտեմ, թե մենք ինչ կունենանք այս Մաքսային միությունով, դեռևս մենք չենք ողջունում այն: Սակայն մենք չենք պատրաստվում կոտրել որևէ ինտեգրման ուղղություն: Բելոռուսը Լուկաշենկոյով կամ առանց նրա քարտեզի վրա սպիտակ հետք չի լինի, այն Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն է: Դուք մտածում եք, թե Բելոռուսը կմնա չպահանջված: Ոչ իհարկե, մենք այսօր խնդիրներ չունենք այլ երկրներից պահանջարկների հետ կապված, ինչը շատ ցավալի է ընդունում Ռուսաստանը»,- ավելացրել է Բելոռուսի նախագահը:

Նշենք նաև, որ վերջին օրերը լուրջ կերպով սրվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները. մաքսային ստուգումների պատճառներով ուկրաինական ապրանքները դադարել են ՌԴ-ի շուկայում հայտնվելուց կամ էլ հայտնվում են շատ մեծ ուշացմամբ: